Սնունդը և առողջությունը
Սամիթը ժողովրդական բժշկության մեջ

Սամիթը մարդկությանը հայտնի է եղել դեռեւս Հին Հռոմում, Հունաստանում եւ նույնիսկ Եգիպտոսում: Անցել են հազարամյակներ, բայց այսօր էլ այն օգտագործվում է բժշկության, խոհարարության, կոսմետոլոգիայի, արոմաթերապիայի մեջ:
Սամիթի հայրենիքը համարվում են միջերկրածովյան երկրները: Հնում սամիթի տերեւներով լոգանք էին ընդունում, իսկ անուշաբույր յուղով օծում էին մարմինը: Սամիթը նաեւ հիանալի միջոց էր համարվում կերակրող մայրերի համար, քանի որ սամիթի թուրմը ավելացնում է կաթի քանակը: Այն նաեւ բարենպաստ ազդեցություն է ունենում նոր ծննդաբերած կնոջ արգանդի վրա: Իսկ «Անետին» ժամանակակից պրեպարատը, որ նշանակվում է քրոնիկական կորոնար անբավարարության դեպքում, ամբողջովին պատրաստված է սամիթի սերմերի հիմքի վրա: Բոլորիս լավ ծանոթ դեղամիջոց է «Սամիթի ջուրը», որը վաճառվում է ցանկացած դեղատանը: Այն օգտագործվում է ստամոքսի եւ աղիների փքվածության դեպքում` հատկապես օգնում է նորածին երեխաներին:
Սամիթը, կարելի է ասել, իսկական վիտամինների հավաքածու է: Այդ նուրբ թերթիկներն ամբողջությամբ պարունակում են վիտամին C, կարոտին, վիտամին B, նիկոտինաթթու եւ այլն: Այն նաեւ պարունակում է շատ օգտակար միկրոէլեմենտներ, օրինակ` կալցիումային աղեր, կալիում, երկաթ եւ ֆոսֆոր: Փորձը ցույց է տվել, որ սամիթը շատ օգտակար է հիպերտոնիկներին` արյան ճնշումն իջեցնելու համար նաեւ օգտակար է աղեստամոքսային տրակտի աշխատանքին, բարենպաստ ազդեցություն է ունենում սիրտ-անոթային համակարգի աշխատանքի համար: Թարմ սամիթը շատ լավ պրոֆիլակտիկ միջոց է գլխացավի դեպքում:
Բացի վերը թվարկվածները, սամիթը տնային պայմաններում շատ լավ կոսմետիկ միջոց կարող է հանդիսանալ: Բանն այն է, որ սամիթի թերթիկները պարունակում են նաեւ մեծ քանակությամբ ֆիտոնցիդներ` բուսական հակաբիոտիկներ, որոնք դիմակների մեջ օգտագործելիս դրականորեն են ազդում բորբոքված ակնեների ու պզուկների վրա:
Դեղատոմսը, որի բաղադրության մեջ եւս սամիթ կա, շատ լավ միջոց է` աշնանային մաղձոտ տրամադրությունից ազատվելու համար: Այն օգնում է սրտային անբավարարության, արյան բարձր ճնշման, ռեւմատիկ ցավերի եւ տարիքի հետ առաջ եկող հոդացավերի դեպքում: Դրա համար անհրաժեշտ է վերցնել 2 բաժին մատուտակի արմատ, 1 բաժին կատվախոտի արմատ, 2 բաժին դեղատնային սամիթ, 2 բաժին կատվալեզվի արմատ եւ 2 բաժին կալենդուլայի ծաղիկներ: Այս զանգվածը լցնել ապակե տարայի մեջ, որպեսզի բույսերն «ընկերանան»: Հետո այս խառնուրդից վերցնել 1 ճաշի գդալ, վրան լցնել 1 բաժակ ջուր եւ դնել կրակին, հենց սկսի եռալ՝ անջատել ու թրմել 1 ժամ: Հետո քամել այն ու խմել 1 բաժակն ամբողջ օրվա ընթացքում:
Սամիթի հիանալի հատկություններից մեկն էլ այն է, որ շատ լավ պայքարի միջոց է ծովային հիվանդության դեմ: Դրա համար անհրաժեշտ է սամիթի աղացած սերմերից թուրմ պատրաստել` 2 թեյի գդալ սերմին ավելացնելով 1 բաժակ եռջուր: Պետք է թուրմը թողնել 30 րոպե եւ ընդունել առավոտյան ու երեկոյան` կես բաժակից: Անհրաժեշտության դեպքում կարելի է այս թուրմն ընդունել օրվա մեջ 3 անգամ:
Սամիթի թուրմը նաեւ լավացնում է ախորժակը եւ երբեմն այն նույնիսկ ընդունում են որպես նյարդերը թուլացնող, հանգստացնող ու քնաբեր միջոց: Այս նպատակով թուրմ պատրաստելու համար անհրաժեշտ է վերցնել 2 թեյի գդալ սամիթի սերմ, ավելացնել 400մլ եռջուր: Թողնել 30 րոպե եւ ընդունել կես բաժակից օրվա մեջ 3-4 անգամ` ուտելուց առաջ:
Եթե ձեր ատամները եւ լնդերը զգայուն են բերանի խոռոչի ողողման լուծույթների հանդեպ, կարելի է օգտագործել այլընտրանքային եղանակներ: Մասնագետները խորհուրդ են տալիս օգտագործել խոտաբույսեր բերանի խոռոչի բակտերիաների դեմ պայքարելու համար: Օրինակ` բրիտանացի ատամնաբույժները խորհուրդ են տալիս ծամել սամիթի սերմ կամ դրանից թեյ պատրաստել: Քանի որ սամիթն ունի բնական գունանյութ` քլորոֆիլ, իսկ այն ունի հոտազերծող ու թարմացնող հատկություն: Նույն նպատակի համար կարող են ծառայել նաեւ համեմն ու մաղադանոսը:

Կարդացեք նաև

Մարդիկ հաճախ պարզապես մոռանում են ջուր խմել, հատկապես դա բնորոշ է տարեցներին և երեխաներին: Սակայն ցանկացած տարիքում անհրաժեշտ է հիշել ջրի լրացուցիչ ծախսի մասին...


Մրգերը և հատապտուղները պարունակում են առողջության համար շատ կարևոր վիտամիններ, միկրոէլեմենտներ, բջջանք: Շաքար պարունակող որոշ մրգեր կարգավորում են արյան ճնշումը...


Ուտելու հոգեբանությունը կիրառական հոգեբանություն է, որն օգտագործվում է` հասկանալու մարդու սննդի ընտրության և ուտելու վարքագիծը...


Եթե Դուք ունեք սննդային ալերգիա, Ձեր իմուն համակարգը գերզգայուն է տվյալ սննդի նկատմամբ: Դրա պատճառը իմունոգլոբուլին E-ն է (IgE), որը բարձր քանակով հանդիպում է ալերգիա ունեցող մարդկանց մոտ...


Դժվարամարս կամ ոչ համատեղելի մթերքը չարաշահելու արդյունքում տոնական օրերին հաճախ արձանագրվում են սննդային թունավորումներ և մարսողական համակարգի տարբեր բնույթի խանգարումներ: Նմանատիպ խնդիրներից խուսափելու համար մասնագետները...


Միզապարկի քարերի առկայության ժամանակ սնունդը պետք է լինի հավասարակշռված, հարուստ վիտամիններով և հանքային աղերով, ուղղված նյութափոխանակության խանգարման կարգավորմանը...


Գինու օգտակար հատկությունները գաղտնիք չեն մարդկանց արդեն դարեր ի վեր: Սակայն, որպեսզի այն իրապես նպաստի առողջության պահպանմանը, անհրաժեշտ է ինքնագիտակցում և չափավորության զգացողություն...


Օրգանիզմի համար մեծ է ջրի դերը: Մարդն ավելի հեշտ դիմանում է քաղցին (մոտավորապես 30-45 օր), քան ջրի պակասին: Առանց ջրի օրգանիզմը չի կարող գոյատևել անգամ 5 օր, քանի որ ջուրը կյանքի հիմքն է և կազմում է օրգանիզմի 2/3-ը...


Քովիդ վարակը հաղթահարելու համար անհրաժեշտ է բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը: Դրան նպաստում է առողջ սնունդը: Բացի այդ, կան որոշ մթերքներ, որոնք ավելի` քան մյուսները, դրական ազդեցություն են ունենում...


Հղիների սննդի հետ բազում միֆեր են կապված: Երբեմն դրանք տարօրինակ արգելքներ են՝ կծու, սնկով կերակուրներ, մթերքների որոշակի գույներ և այլն...


Գիտնականներն ապացուցել են, որ շաքարը նպաստում է վաղաժամ ծերացմանը: Պրոֆեսոր Դեվիդ Հաննը համեմատել է շաքար շատ և քիչ օգտագործող մարդկանց դիմագծերը և սենսացիոն եզրակացության եկել: Գիտնականը նկատել է, որ նույն տարիքի...


Հավանաբար, շատերն են լսել առանձնացված սնուցման մասին, սակայն ըստ անվանման, այնքան էլ պարզ չէ, թե ի՞նչը` ինչի՞ց պետք է առանձնացնել, իսկ կարևորը՝ ինչո՞ւ: Առանձին սնուցման փիլիսոփայությունն այն է...


Ուտելը մարդու կյանքի կարևոր բաղադրիչներից է։ Պարզվում է, որ ոչ միայն սնննդի տեսակը, այլև այն ընդունելու ժամանակը ունի տարբեր ազդեցություններ մարդու ուղեղի վրա: Ապացուցված է, որ ուտելու անկանոն ժամերը նպաստում են...


Ամանորի սեղանն օրգանիզմի համար ծանր փորձություն է՝ սեղանին բազմաթիվ խոհարարական գլուխգործոցներ են հայտնվում, որոնց գայթակղությանը դիմանալը պարզապես անհնար է։ Սակայն բժիշկները խորհուրդ չեն տալիս...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն